«Սիրտս ցավում է». Ուսպենսկայան անդրադարձել է երգիչ Արա Մարտիրոսյանի մահվան լուրին
Ռուսաստանցի երգչուհի Լյուբով Ուսպենսկայան ինստագրամի իր էջում անդրադարձել է երգիչ Արա Մարտիրոսյանի մահվան լուրին։
«Այսօր կյանքից հեռացավ իմ ընկերը՝ զարմանալի երաժիշտ և տաղանդավոր անձնավորություն Արա Մարտիրոսյանը։
Հրաշալի արտիստ, որի հետ բախտ ունեցա երգելու «Եվս մեկ րոպե» դուետը։
Սիրտս ցավում է։ Շատ կուզենայի, որ նա շարունակեր աշխատել և ուրախացնել բոլորին իր հիասքանչ ձայնով։ Դժվար է հավատալ, որ նա այլևս չկա...
Ես միշտ կհիշեմ քե՛զ։ «Եվս մեկ րոպե» թողեցիր իմ սրտում...»,- գրել է նա՝ կից հրապարակելով տեսանյութ։