Հետախուզվող երիտասարդը վերադարձել է Հայաստան և ներկայացել ոստիկանություն
ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների և ՊՊԳՎ Մալաթիայի պահպանության բաժնի ծառայողների համատեղ բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 23.30-ին, ՌԴ-ից վերադարձել և Մալաթիայի բաժին է ներկայացել 24-ամյա Սարգիս Հ.-ն: Նա 2018 թ. մայիսի 5-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի (Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: