Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն այցելել են «Կոմունիզմի մահվան տեսիլները» խորագրով ցուցահանդես (լուսանկարներ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը այցելել են Գյումրի՝ Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարան, որտեղ ծանոթացել են նկարիչ Կարեն Օհանյանի «Կոմունիզմի մահվան տեսիլները» խորագրով անհատական ցուցահանդեսին ներկայացված նմուշներին:
Ցուցահանդեսը բացվել է հոկտեմբերի 22-ին՝ նկարչի նախաձեռնությամբ, որը գործելու է մինչև 2024 թ. հունվարի վերջ: Ցուցադրված են 12 աշխատանքներ, որոնցում երկու ժանր է գերիշխում՝ պեյզաժը և նատյուրմորտը: Կարեն Օհանյանի աշխատանքների նոր շարքում երկու այս ավանդական ժանրերը ստացել են անսպասելի, նորարար և տպավորիչ մեկնաբանություն: Իր գործերում նա կոմունիզմի մահվան և պատերազմի մասին արտահայտվում է երբեմն ուղիղ, երբեմն ստեղծում նկարչական տպավորիչ սիմվոլներ և մետաֆորներ: