Դատավոր Տիգրան Փոլադյանը կկալանավորվի. դատարանը բավարարել է միջնորդությունը
Սնանկության դատարանի դատավոր Տ.Փ.-ի նկատմամբ կալանքը՝ որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան:
Ինչպես հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, դատարանի որոշմամբ միջնորդությունը բավարարվել է:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը դատավոր Տիգրան Փոլադյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար, Փոլադյանը ձերբակալվել էր։