Բժիշկը կոչ է արել հրաժարվել ատամների համար վնասակար որոշ մթերքներից
Թթուներ պարունակող մթերքները, ինչպիսիք են՝ հատապտուղները և թարմ քամած հյութերը, վատթարացնում են ատամների առողջությունը՝ քայքայելով դրանց էմալը, զգուշացրել է ատամնաբուժ, պարոդոնտոլոգ Մագոմեդ Դախկիլգովը։
Lenta.ru-ի հետ զրույցում նա հորդորել է հրաժարվել ատամների համար վնասակար այս և մի քանի այլ մթերքներից։
Բժշկի խոսքով՝ մրգային թթուները անհարթ են դարձնում ատամի էմալը։ Դրա պատճառով սննդի մնացորդները կուտակվում դրա վրա, և մաքրելը շատ ավելի դժվար է, քան հարթ մակերեսից: Նաև թթուները, աստիճանաբար քայքայելով էմալը, այն դարձնում են ավելի բարակ և, հետևաբար, խոցելի կարիեսի առաջացման համար:
Տարբեր մթերքներ պարունակում են թթու, ներառյալ առողջարարները, ինչպիսիք են՝ ցիտրուսային մրգերը, հատապտուղները, մրգերը և թարմ քամած հյութերը։ Այն առկա է նաև սոուսներում, մարինադներում և պահածոներում։
Ածխաջրերով հարուստ մթերքները նույնպես լավագույն սնունդը չեն նրանց համար, ովքեր ցանկանում են պահպանել ատամների առողջությունը, շարունակել է Դախկիլգովը:
Կարտոֆիլը, մակարոնեղենը և հացաբուլկեղենը վնասակար են, քանի որ դրանց մասնիկները կպչում են ատամներին և դժվարությամբ են մաքրվում։ Խրված սննդի մնացորդները կատարյալ միջավայր են ստեղծում խոռոչներ առաջացնող բակտերիաների զարգացման համար, բացատրել է ատամնաբույժը:
«Որքան քիչ քաղցրավենիք լինի ձեր սննդակարգում, այնքան լավ: Շաքարը նույն ածխաջրն է, սննդամթերք բակտերիաների համար, որոնք արտադրում են թթուներ, որոնք ոչնչացնում են էմալը և առաջացնում լնդերի բորբոքում»,-Shantnews-ի փոխանցմամբ՝ ասել է նա: