«Հրապարակ»․ Ի՞նչ եղավ Ազգային կոմիտեն
«Հրապարակ» թերթը գրում է. Սեպտեմբերյան դեպքերի ժամանակ ընդդիմությունն Ազգային կոմիտե ձեւավորեց՝ 5 անդամից, սակայն այն շատ կարճ կյանք ունեցավ: Պարզվեց, որ կոմիտեի անդամների միջեւ անհամաձայնություններ կան, եւ նոր կոմիտեի ու նոր մարտավարության կարիք կա: Ընդդիմությունը փակ հավաք կազմակերպեց։ Հայտարարվեց, որ բազմաթիվ առաջարկներ են ստացել, որոնք պետք է ամփոփվեն եւ ծրագիր դառնան, սակայն անցել է 2 ամիս` ոչ մի ձայն չկա ո՛չ ընդդիմությունից, ո՛չ պայքարի ծրագրից, ո՛չ Ազգային կոմիտեից:
Նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը, ով Ազգային կոմիտեի ղեկավարն էր, մեր հարցին, թե ինչ եղավ կոմիտեն, հայտնեց, որ կոմիտեն որոշակի ակտիվություն ցուցաբերում է, սակայն դրանք, ըստ էության, պայքարին այլեւս ուղղված չեն։
«Հանդիպումներ տեղի են ունենում տարբեր կազմակերպությունների հետ, բայց որեւէ որոշակի գործունեություն կոմիտեն չի իրականացնում: Ես հանդիպում եմ տարբեր կազմակերպությունների հետ, բայց եկեք այսքանով սահմանափակվենք, երիտասարդական շատ հետաքրքիր կազմակերպություններ կան, հանդիպում ենք, օրինակ, նրանց հետ»,- ասաց Վազգեն Մանուկյանը:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։