«Խեղդեց խոսքերս ... չգիտեմ ինչ ասել»․ Նազենի Հովհաննիսյանը՝ Արա Մարտիրոսյանի մասին
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհանիսյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է լուսանկար երգիչ Արա Մարտիրոսյանի հետ և կից գրել է.
«Բարկացած մտքերս եմ հավաքում, որ գրեմ, ու չգիտեմ էլ ինչ գրել ... ինչքան գոռալ կամ ում դիմել.... շաղված պատկերով փորձում եմ անմահացած պատկերը մահվան համար դնել- կյանքի աբսուրդ:
Էս Սև շղթան մահաբեր՝ ավերջ է կարծես,ու հետքն էլ սևագույն է...(
Արա Մարտիրոսյանը...
Խեղդեց խոսքերս ... չգիտեմ ինչ ասել:
Բարկացած եմ
(...
շատ
սրտանց
ցավախեղդ եղած արդեն
ամեն բանից....
Լույս թող իջնի հոգուդ ընկեր(....
Հ.Գ. ու թվում է չկա արդեն տարածություն, որտեղ կյանք ու սեր կա...»։
Հիշեցնենք, որ երեկ, 46 տարեկանում մահացել է երգիչ Արա Մարտիրոսյանը։ Նրա մոտ գրանցվել է սրտի կանգ։