Ուկրաինան հետախուզում է հայտարարել Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հանդեպ
Ուկրաինայի իրավապահ մարմինները Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հանդեպ հետախուզում են հայտարարել, հայտնում է Ուկրաինայի ՆԳՆ կայքը։
Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդը մեղադրվում է հանրապետության տարածքային ամբողջականության և անձեռնմխելիության հանդեպ ոտնձգության մեջ։ Եթե պատրիարքը հայտնվի Ուկրաինայի տարածքում, կկալանավորվի, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։
Պատրիարքի նկատմամբ արդեն որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։