Զգալի առաջընթաց է արձանագրվել ՀՀ-ում գրանցված ավիաընկերությունների՝ ԵՄ «սև ցուցակից» դուրս գալու ուղղությամբ
ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ներկայացուցիչները աշխատանքային հանդիպում են ունեցել ԵՄ պատվիրակության, ԵՄ հանձնաժողովի ավիացիայի ոլորտը կառավարող կառույցի (DG Move) և ԵՄ թռիչքների անվտանգության կազմակերպության (EASA) հետ՝ ամփոփելու վերջին 2 տարիների ընթացքում իրականացված ծրագիրը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից, հանդիպման ընթացքում ամփոփվել է Հայաստանում գրանցված օդանավ շահագործողների՝ ԵՄ օդային անվտանգության ցուցակում գտնվելու հարցը (ԵՄ ավիացիոն «սև ցուցակ»-խմբ․): Քննարկման արդյունքում արձանագրվել է զգալի առաջընթաց՝ տվյալ ցանկից դուրս գալու ուղղությամբ։
Քննարկվել են նաև ապագա համագործակցության ուղղությունները և նոր ծրագրերը: