«Մուսավաթ» կուսակցությունը չի մասնակցի Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրություններին
«Մուսավաթ» կուսակցությունը չի մասնակցի Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններին
Այս որոշումն ընդունվել է դեկտեմբերի 15-ին կուսակցության համագումարում, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
Նախագահական ընտրությունները նշանակված են 2024 թվականի փետրվարի 7-ին։
Իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը երկրի նախագահի պաշտոնում առաջադրել է Իլհամ Ալիևի թեկնածությունը։