Մանդարինի գինը կարող է թանկանալ. Պատգամավորը տենդենց է տեսնում
«Հայաստան» խմբակցության խատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է․
«Վրաստանից մանդարին ներմուծող առևտրականները ահազանգում են, որ հայկական անցակետում թույլ չեն տալիս իրենց՝ Հայաստանից տարած արկղերով անցնել սահմանը։
Ասում են՝ գնացեք, Վրաստանից ձեռք բերեք համապատասխան արկղերը։
Տնտեսվարողները հայտնում են, որ սա իրենց լրացուցիչ անհարմարություն է պատճառում, իսկ ամեն անգամ Վրաստանից արկղերի ձեռքբերումը ազդելու է մանդարինի ինքնարժեքի վրա։
Անհասկանալի է նման արգելքի կիրառումը։ Պատկան մարմիններից պահանջում եմ, որ սեղմ ժամկետներում պարզաբանեն, թե ինչով է պայմանավորված նման որոշումը»։