Հիմնավորեցինք՝ Արմենի նկատմամբ քրեական հետապնդումն ունեցել է քաղաքական դրդապատճառ․ Ռուբեն Մելիքյան
«Լուսահոգի Արմեն Գրիգորյանի գործով այսօր եզրափակիչ ելույթները խիստ հագեցած էին։ Տևեցին շուրջ 3 ժամ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
«Դատախազը պնդեց մեղադրանքը, իսկ մենք հիմնավորեցինք, որ այն անհիմն է թե՛ փաստական և թե՛ իրավական առումներով, և որ Արմենի նկատմամբ քրեական հետապնդումն ունեցել է քաղաքական դրդապատճառ։
Վերդիկտը կհրապարակվի առաջիկա երկուշաբթի՝ դեկտեմբերի 18-ին, ժամը 10:00-ին, նույն տեղում»,- գրել է նա: