Ադրբեջանում ծննդաբերած նիգերիացի կնոջ 1 օրական երեխան մահացել է. հարուցվել է քրեական գործ
Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել այդ երկրում ծննդաբերած նիգերիացի կնոջ երեխայի մահվան դեպքով։
Այդ երկրի Սաբիրաբադի շրջանային դատախազությունը հետաքննություն է անցկացրել Նիգերիայի քաղաքացի Օսաբուոհիեն Գլորիա Աբիսի նորածին երեխայի մահվան փաստով։ Երեխան ծնվել է օգոստոսի 5-ին շրջանային բուժկենտրոնի ծննդատանը։
Հիմնավոր կասկածներ են ի հայտ եկել, որ նիգերիացի կնոջը ոչ պատշաճ ծննդօգնություն են ցուցաբերել ու սխալ հետազոտություններ անցկացրել, ինչի արդյունքում նորածինը 1 օր անց մահացել է։
Հարուցվել է քրեական գործ մասնագիտական անփութությունը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ հոդվածով։