Հայաստանի հետ դաշնակցային կապերի ամրությունը փորձության է ենթարկվում. Լավրով
Մոսկվայի և Երևանի դաշնակցային կապերն այսօր փորձության են ենթարկվում, եղբայրական ժողովուրդների հարաբերություններում Արևմուտքը փորձում է սեպ խրել։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Արժեքավոր է այս նախաձեռնությունը, որը կոչված է պայմաններ ստեղծել միավորող օրակարգի որոնման համար, ինչպես նաև նպաստել Հայաստանում և Ռուսաստանում հասարակական կարծիք ձևավորող նոր դեմքերի ի հայտ գալուն»,- ասել է նախարարը։
Լավրովը նաև նշել է, որ քննարկումների արդյունքում կմշակվեն գործնական առաջարկություններ և կստեղծվեն փոխադարձ օգտակար շփումներ։