ՄԱԿ-ի ներկայացուցիչը Գազայի հատվածն անվանել է «բնակության համար ոչ պիտանի»
ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում պաղեստինյան փախստականների օգնության և աշխատանքների գործակալության (UNRWA) խոսնակ Ջուլիետ Թոման Գազայի հատվածն անվանել է «բնակության համար ոչ պիտանի» տարածք։
Նա BBC News Channel-ին ասել է, որ վատ եղանակը վատթարացնում է անկլավի առանց այն էլ սարսափելի պայմանները: Թոմայի խոսքով՝ UNRWA-ն ունի 150 տեղ փախստականներին տեղավորելու համար, բայց ավելին է անհրաժեշտ, քանի որ այդ ապաստարանները «գերբնակեցված են և չեն կարող այլ մարդկանց տեղավորել»։
Պաղեստինցիները հյուղակներ են կառուցում կամ ապրում են մեքենաներում, նկարագրել է նա Գազայի հատվածում իրավիճակը։ UNRWA-ի գործունեությունը, ՄԱԿ-ի ներկայացուցչի խոսքով, ըստ էության սահմանափակվել է Ռաֆահ քաղաքով՝ Իսրայելի պաշտպանության բանակի կողմից «ուժեղ ռմբակոծությունների» պատճառով:
«Դուք չեք կարող օգնություն տրամադրել օդային հարվածների տակ: Մենք չենք կարողանում հասնել նրանց, ովքեր մեր կարիքն ունեն ամենաշատը և կատարել մեր պարտականությունները»,- ասել է Թոման: