«Հայ պատգամավորներն իմ աշխատասենյակում խնդրում էին դադարեցնել պատերազմը». Տոլստոյ
Դեկտեմբերի 15-ին ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը ելույթ է ունեցել «Ռուսաստան-Հայաստան» առաջին հանրային ֆորումի բացման ժամանակ և զգուշացրել Ռուսաստանից Հայաստանի հեռացման վնասակարության մասին։ Տոլստոյը նշել է, որ Հայաստանում ամերիկյան դեսպանատանը կից աշխատում է 2500 հասարակական կազմակերպություն, իսկ դեսպանատունը ԱՄՆ-ի ամենամեծ ներկայացուցչությունն է ողջ ետսովետական տարածքում։
Տոլստոյը Երևանին կոչ է արել չգործել ետսովետական մյուս երկրների սխալները, որոնք փորձել են ամեն ինչ ստանալ միաժամանակ և Ռուսաստանից, և Եվրոպայից․
«Երբ Ղարաբաղում ընթանում էր վերջին պատերազմը, իմ աշխատասենյակում բառացիորեն ամեն շաբաթ Հայաստանի խորհրդարանի պատգամավորներ էին լինում, որոնք ասում էին. «Զանգեք, ասեք, մի բան արեք, հասցրեք Ռուսաստանի նախագահին, դադարեցրեք պատերազմը»,- Տոլստոյի խոսքերն է մեջբերում РИА Новости-ն։