Ուկրաինայում պատգամավորը նռնակով պայթեցրել է իրեն նիստի ժամանակ
Ուկրաինայի պատգամավորը Անդրկարպատյան շրջանի գյուղխորհրդի նիստի ժամանակ նռնակներ է պայթեցրել, վերջինս զոհվել է, ևս 11 մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Անդկարպատիայում՝ Կերեցկովսկի գյուղական խորհրդի շենքում, պատգամավորը նիստի ժամանակ պայթեցրել է նռնակները։ Դեպքի վայրում են համապատասխան ծառայությունները` ոստիկանության քննչական խումբը, պայթուցիկների փորձագետները, քրեագետները, կատարվում են քննչական գործողություններ»,- նշված է հաղորդագրության մեջ: