Հարսանիքից 1 տարի անց Իգոր Սարուխանովը բաժանվել է 7-րդ կնոջից
Ռուսական էստրադայի հայազգի ներկայացուցիչ Իգոր Սարուխանովը 7-րդ անգամ է ամուսնալուծվել. երաժիշտը նախորդ տարի գաղտնի ամուսնացել էր դիզայներ Լեսյա Սադովսկայայի հետ։ Սակայն նրա երջանկությունը կարճ է տևել:
Այսօր 67-ամյա Իգոր Սարուխանովը խոստովանել է, որ իր սիրտը կրկին ազատ է: Նա նշել է, որ կինը չի կարողացել հանդուրժել իր հյուրախաղային կյանքը և սերտ շփումը երկրպագուհիների հետ, գրում է thevoicemag.ru-ն։
«Ես ուզում եմ կիսվել փոփոխություններով. ես ամուսնացա, բայց դա երկար չտևեց: Գուցե ես սրա համար չեմ ծնվել: Ես ամբողջովին խորասուզված եմ իմ մասնագիտության մեջ, ես մարդ եմ, որն անընդհատ հյուրախաղերի մեջ է, երկրպագուհիները տոմսեր են գնում ինձ հետ հանդիպման համար... Ցանկացած կին դա ցավով է ընկալում», - ասել է Սարուխանովը։
Նախկինում երաժիշտն ամուսնացած է եղել կրկեսի արտիստուհի Օլգա Տատարենկոյի, հնագետ Նինայի, երգչուհի Անժելայի, գրող և դիզայներ Լենա Լենսկայայի բալետի պարուհի Եկատերինա Գոլուբևա-Պոլդինի, նկարչուհի Տատյանա Կոստիչևայի հետ: