Աշակերտը դպրոց է տարել արգելված «գազաբալոնչիկը», թունավորված աշակերտներ կան
Այսօր լուր տարածվեց, որ Մուսալեռի վարչական տարածքում Ֆրանց Վերֆելի անվան միջնակարգ դպրոցից 15-ից ավելի երեխա տեղափոխվել է: «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Մուսալեռի Ֆրանց Վերֆելի անվան միջնակարգ դպրոցից Վաղարշապատի հիվանդանոց տեղափոխված 6 աշակերտները նախնական տվյալներով գազի թունավորում են ունեցել։
Մեր տեղկություններով՝ իրավապահները պարզվել է, որ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտներից մեկը իր հետ դպրոց տարած ինքնապաշտպանական միջոց հանդիսացող «պերցովկա» գազի բալոնչիկը փչել է զուգարանում։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ոստիկանները հայտնաբերել են եւ՛ կատարողին, եւ՛գազաբալոնչիկը։ Դպրոցականը տեղափոխվել է ոստիկանության անչափահասների գծով բաժանմունք։
ՀՀ ՆԳՆ ոստիկանության լրատվականից հայտնեցին, որ դեպքի հանգամանքները դեռեւս պարզվում են։