ՀԱՄԱՍ-ի առաջնորդի օրերը Գազայում հաշված են. Սպիտակ տան պաշտոնյա
ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ղեկավար Յահյա Սինվարի օրերը հաշված են։ Նա հիշեցրել է, որ նրա ձեռքերին ամերիկյան արյուն կա։
Իսրայելցիները պարբերաբար սպառնալիքներ են հնչեցնում Սինվարի հասցեին, ով թաքնվել է, սակայն նույն թեմայով Սպիտակ տան պաշտոնյայի առաջին հայտարարությունը կարող է ցույց տալ ԱՄՆ-ի ներգրավվածությունը նրա «որսի» մեջ:
«Կարծում եմ, կարելի է վստահորեն ասել, որ Յահյա Սինվարի՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական առաջնորդի պաշտոնում օրերը հաշված են: Ես նաև կարծում եմ, որ արդարությունը կվերականգնվի»,- ասել է ամերիկացի պաշտոնյան: