Գեղարքունիքի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ ի նշան բողոքի փակել են Երևան-Իջևան ավտոճանապարհը (տեսանյութ)
Լարված իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում: Գեղարքունիքի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ ի նշան բողոքի փակել են Երևան-Իջևան ավտոճանապարհի Գագարին բնակավայրի գլխավոր ճանապարհը:
Երթևեկությունը կաթվածահար է եղել, գյուղացիներն էլ ասում են, որ ճանապարհը փակել են, քանի որ կառավարությունը արգելում է իրենց ձկնորսությամբ զբաղվել:
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են մարզպետին և Շրջակա միջավայրի նախարարին, ասելով, որ մինչև նրանք չգան, ճանապարհը չեն բացի:
Ֆեյսբուքյան իր էջում փաստաբան Նորայր Նորիկյանն ուղիղ եթեր է մտել այդ ճանապարհից, խոսել այն մասին, որ պետական իրավասու մարմիններն ի վիճակի չեն ճիշտ կազմակերպել իրենց աշխատանքները. «Այսպես հնարավոր է մի դեպքում, երբ պետություն չկա, երբ ինստիտուտները չեն գործում: Երբ հասարակություն-պետություն, հասարակություն-իշխանություն կապը խզված է»,- ասել է Նորիկյանը: