Նախորդող 12 ամիսներին տնտեսության արդիականացման միջոցառումների պորտֆելի միջին ամսական աճը 12 մլրդ դրամ է. ԷՆ
Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է տնտեսության արդիականացման միջոցառման շրջանակներում ձևավորված պորտֆելի վերլուծությունը:
Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ 2023 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ արտադրողականության խթանման միջոցառման շրջանակներում ֆինանսական կազմակերպությունների և տնտեսվարողների միջև կնքված վարկային/լիզինգային պայմանագրերի շրջանակներում ձևավորված պորտֆելը կազմում է 189 մլրդ ՀՀ դրամ՝ 3370 պայմանագրով։
Նախորդող 12 ամիսների ընթացքում պորտֆելի միջին ամսական աճը կազմել է 12 մլրդ ՀՀ դրամ։