Ահաբեկչություն` Իրանում. 12 ոստիկան է զոհվել, 7-ը՝ վիրավորվել
Իրանի հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգի Ռասկ շրջանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով առնվազն 12 ոստիկան է զոհվել, 7-ը՝ վիրավորվել, գրում է Fars գործակալությունը՝ վկայակոչելով Զահեդան (գավառի վարչական կենտրոնը) քաղաքի դատախազ Մեհդի Շամսաբադին:
Ահաբեկչությունը տեղի է ունեցել երեկ կեսգիշերին Ռասկի շրջանի ոստիկանության բաժանմունքում։
IRNA գործակալության փոխանցմամբ՝ հարձակումն իրականացրել է «Ջեյշ է Զալում» խմբավորումը, իսկ ահաբեկիչներին որոնելու և ոչնչացնելու համար օգտագործվել է Իրանի անվտանգության ուժերի ուղղաթիռ։