Ավանեսյանը մասնակցել է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի գործունեության 45-ամյակի միջոցառմանը
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր ներկա է եղել Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի գործունեության 45-ամյակին նվիրված միջոցառմանը: Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
«Անցնելով շուրջ կեսդարյա զարգացման ճանապարհ՝ հանրապետության առաջին ակնաբուժական կենտրոնը նշանակալի դեր է ունեցել մեր երկրում այս ծառայության ներդրման, զարգացման և ոլորտի գիտական առաջընթացի համար»,- նշել է Անահիտ Ավանեսյանը:
Նա ընդգծել է երկրի համար ստեղծված ճգնաժամային փուլերում կենտրոնի մասնագետների նվիրվածությունը, ակնաբույժների կողմից իրականացված բարդ միջամտությունները` մեր վիրավոր տղաների տեսողությունը վերականգնելու գործում, կարևորել կենտրոնի` բժշկությանը և գիտությանը համահունչ շարժվելու, առաջատար պետություններին չզիջող պայմաններ ստեղծելու մոտեցումը:
Կենտրոնի տնօրեն Հովսեփ Միրոյանը նախարարին է ներկայացրել գիտակրթական գործունեության, բուժհաստատությունում մատուցվող ծառայությունների ընդլայնմանն ուղղված աշխատանքները` շեշտելով, որ բուժառուների 50%-ը բուժօգնություն է