Դատախազությունը պահանջում է անձեռնմխելիությունից զրկել դատավոր Տիգրան Փոլադյանին
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ իրավապահները պատրաստվում են քրեական հետապնդում հարուցել Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանի նկատմամբ, ավելին՝ պատրաստվում են կալանավորման հարց բարձրացնել։ Մեր ունեցած տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազությունն միջնորդություններ է ներկայացրել ԲԴԽ՝ Փոլադյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ, որը քննարկումը կիրականացվի այսօր։ ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկությունը փաստացի չհերքեցին՝ նշելով.«Տեղեկություն տրամադրել չենք կարող՝ դատական իշխանության հեղինակությունը չվնասելու նպատակով»։
Թե ինչ քրեական վարույթի մասին է խոսքը՝ կներկայացնենք առաջիկայում։ Նշենք, որ դատավոր Փոլադյանի կնոջ՝ Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանի, նկատմամբ ևս քրեական հետապնդում է իրականացվում։ Նրա վերաբերյալ քրեական գործն արդեն տևական ժամանակ է՝ դատարանի վարույթում է։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան