ԱԽ քարտուղարը Չեխիայի ԱԳ փոխնախարարի հետ քննարկել է ՀՀ-ի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Չեխիայի Հանրապետության փոխարտգործնախարար Յան Մարիանի հետ: Այս մասին հայտնում են ԱԽ գրասենյակից:
Հանդիպմանը կողմերը գոհունակությամբ ընդգծել են երկկողմ հարաբերությունների կայուն զարգացման դինամիկան:
Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը և Հայաստան-Չեխիա համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում:
Անդրադարձ է կատարվել փոխգործակցության հնարավոր ծրագրերին, ինչի շրջանակներում չեխական կողմը հայտնել է իր պատրաստակամությունն աջակցելու ՀՀ-ին մի շարք ոլորտներում: