Հայաստանում կան խորհրդային տարիներից մնացած մեծ քանակությամբ շենքեր, որոնց սեյսմակայունությունը մինչև 7 բալ է
Բարձրահարկեր են կառուցում այնտեղ, որտեղ չի կարելի, բակերի մեջ մեծ խտություններ են: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: Նրա խոսքով' չկա որոշակի ուղղություն, ըստ որի այժմ կառուցվում են շենքերը: Շենքերը նախագծվում են սեփականատերերի ցանկություններով:
Այդպիսով, չեն պահվում մեր ունեցած ճարտարապետական ժառանգության սկզբունքները, ընդհանրապես կորել է մեր վերաբերմունքը ճարտարապետության նկատմամբ: Այժմ խորհրդային տարիների տիպային շենքերն ավելի գրավիչ են և միջավայրին հարիր լուծումներ ունեն, քան ներկայիս կառուցվող շենքերը:
Մկրտիչ Մինասյանի խոսքով' Հայաստանում կան խորհրդային տարիներից մնացած մեծ քանակությամբ շենքեր, որոնց սեյսմակայունությունը մինչև 7 բալ է, այժմ մեծ ջանքեր են պահանջվում, որպեսզի այդ շենքերը դարձվեն կայուն և բարեկեցիկ: