Ինքը վատ տղա չէ, մարդիկ են ընկել հետևից, ուզում են իրեն հանել, տեղը նստել. Ֆերդինանտ Առաքելյանը ` նկարիչների միության նախագահի մասին
Բոլոր նմանատիպ կառույցները ստեղծվել են 1934 թվին՝ Ստալինի հրամանով, և որոշակի ֆունկցիա են կատարել, իսկ հիմա մոդելը պետք է փոխվի: Տարբերակները շատ են, առաջինը՝ ինչպես օգնել, ինչպես սատար կանգնել նկարիչներին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Նկարիչների միության անդամ ՀՀ վաստակավոր նկարիչ Ֆերդինանտ Առաքելյանը: Նրա խոսքով' դեկտեմբերի 16-ին Նկարիչների միությունում կանցկացվի համագումար, այնուհետև՝ նախագահի ընտրություն:
Ընտրված նախագահը պետք է կառույցը ղեկավարի առնվազն 10 տարի: Դա նշանակում է, որ ղեկավարը պետք է իր թեկնածությունը դնի 10 տարի: Բանախոսը նշեց, որ ներկայիս նախագահ Կարեն Աղամյանն արդեն 15 տարի է, ինչ կառավարում է կառույցը: «Ինքը վատ տղա չէ, մարդիկ են ընկել հետևից, ուզում են իրեն հանել, տեղը նստել… Մեզ մոտ վեճեր և խմորումներ կլինեն»,- ասաց Ֆերդինանտ Առաքելյանը:
Ֆերինանտ Աառքելյանի խոսքով' նկարչի համար պատվաբեր է միության անդամ լինելը, սակայն բացի ցուցահանդեսից՝ ոչ մի դրական տեղաշարժ չկա: Միությունը նյութական ոչինչ չի տալիս, միայն ցուցահանդես: