Կներես, բայց քեզ այդքան էլ շատ չեմ հավատում, որովհետև դու իմ ուզածը կյանքում չես կարողանա կատարել. արցախցի փոքրիկի նամակը՝ Ձմեռ պապին
Արցախցի Կարինե Բաղրյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է դստեր նամակը՝ ուղղված Ձմեռ պապին։ Երեխայի ցանկությունն է վերադառնալ Արցախ։
«Սիրելի՛ Ձմեռ պապիկ, քեզ գրում է Մարիան։ Սիրելի՛ Ձմեռ պապիկ, կներես, բայց ես քեզ այդքան էլ շատ չեմ հավատում, որովհետև դու իմ ուզածը կյանքում չես կարողանա կատարել։ Ես շատ եմ ուզում վերադառնալ իմ հրաշք Արցախ և ապրել դրախտավայր Ստեփանակերտում։ Ես ոչ մի բան չեմ ուզում, միայն ուզում եմ վերադառնալ Արցախ։ Սիրով՝ քո թոռնիկ Մարիա»,-գրել է նա։