Ռուսական և ադրբեջանական կողմերը բանակցում են օկուպացված Արցախում ականազերծման համաձայնեցման շուրջ
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է Արցախում առաքելության իրականացումը։ Այս մասին տեղեկանում են ՌԴ ՊՆ տեղեկագրից։
Նշվում է՝ խաղաղապահները ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են վարում օկուպացված Արցախում ականազերծման համաձայնեցման շուրջ։
Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։ Պահպանվում է շարունակական փոխգործակցությունը Բաքվի հետ՝ ուղղված խաղաղ բնակչության անվտանգության ապահովմանը և մարդասիրական իրավունքի պահպանմանը։