Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է Ճապոնիայի հետ հարաբերությունների վատթարացման մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ռուս-ճապոնական հարաբերությունների աննախադեպ վատթարացումը կապված է Ճապոնիայի կառավարության գործողությունների հետ, Մոսկվան հուսով է, որ երկրները կվերադառնան բարիդրացիան և փոխադարձ հարգանքի հիման վրա համագործակցության:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ ՌԴ ԱԳՆ-ն այս մասին հայտարարել է ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոյի՝ Մոսկվայում Ճապոնիայի դեսպան Ակիրա Մուտոյի հետ հանդիպումից հետո:
«Զրույցի ընթացքում ռուսական կողմը ևս մեկ անգամ հիասթափություն է հայտնել վարչապետ Կիշիդայի վարչակազմի վարած ռուսաֆոբ քաղաքականության առնչությամբ, որը հանգեցրել է տասնամյակների ընթացքում ձևավորված երկկողմ կապերի գրեթե ամբողջական խարխլման: Հարաբերությունների աննախադեպ դեգրադացիան պատասխանատվությունն ամբողջությամբ պատկանում է Ճապոնիայի կառավարությանը»,-հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ից: