Մեր տարածաշրջանը կենաց ու մահու պայքարի վայր է, որտեղ թուլամորթ ազգերին հոշոտում են և ստիպում լքել․ Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Բոլոր հնարավոր և անհնարին միջոցներով մեր հանրությանը փորձում են համոզել, որ Արցախի վերաազատագրումը և վերահայկականացումն անհնարին է, կամ ավելի «գեղեցիկ» փաթեթավորմամբ՝ փորձում են «հաշտեցնել իրողությունների» հետ։
Թուլամորթին բնորոշ նման արատավոր մոտեցումը «մեթոդավաբությամբ» նույնն է, թե մեկ անգամ պարտված մարզիկին փորձեն համոզել, որ այլևս պետք չէ մարզվել և ձգտել հաջորդ՝ այն էլ անխուսափելի, մրցամարտում հասնել ռևանշի և վայելել հաղթանակի բերկրանքը։
Մինչդեռ մեր տարածաշրջանը խաղաղ մարզական միջավայր չէ, այլ հաճախ հենց կենաց ու մահու պայքարի մի վայր, որտեղ թուլամորթ ազգերին հոշոտում են և ստիպում լքել պատմության ասպարեզը»։