Փոշու և ազոտի պարունակությունը մայրաքաղաքի մթնոլորտային օդում թույլատրելի նորմից շատ է
Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնն ուսումնասիրել է Երևանում մթնոլորտային օդի որակը՝ դեկտեմբերի 7-13-ն ընկած ժամանակաշրջանում։
Ըստ այդմ՝ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում։
Ազոտի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում՝ դեկտեմբերի 8-10-ը և 13-ին։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։