Դվին գյուղի բնակչի տանը թմրամիջոց է հայտնաբերվել
Ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Դվին գյուղի մի բնակիչ տանն ապօրինի պահում և օգտագործում է թմրամիջոց։
Տվյալները ստուգվել և հաստատվել են։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նշված տանը կատարված զննության ժամանակ 47-ամյա տղամարդը իրավապահներին է ներկայացրել ընդհանուր 180 գրամից ավելի չորացված-մանրացված զանգվածով 10 փաթեթ և 2 տարա։ Իսկ դատարանի որոշմամբ կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է 5 գրամից ավելի կանեփանման զանգված։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։