Քննարկվել են հայ-լեհական խորհրդարանական համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր
եկտեմբերի 14-ին դեսպան Ալեքսանդր Արզումանյանը հանդիպել է Լեհաստանի Սեյմի փոխնախագահ Քշիշտոֆ Բոսակին։ Այս մասին տեղեկացնում են Լեհաստանում Հայաստանի դեսպանությունից:
Քննարկվել են հայ-լեհական խորհրդարանական համագործակցության օրակարգին և դրա ընդլայնմանը վերաբերող հարցեր։
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային կայունությանը և անվտանգությանը, Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում առկա մարտահրավերներին և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայ բնակչության հումանիտար իրավիճակի հասցեագրման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։