Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ՝ «Տաշի շոուն» կայացել է ապրելու և ապրեցնելու խորհրդով (տեսանյութ)
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի «Live Արենա» շքեղ դահլիճում կայացել է «Տաշի շոուն»․ բեմից հնչող հայկական երաժշտությունը նաև Արցախի մասին էր։ Երկու տարվա ընդմիջումից հետո բեմին հայկական շոու-բիզնեսի արտիստներն էին՝ մեծ կորուստներից հետո ապրելու և ապրեցնելու խորհրդով։
Մեծ համերգի գլխավոր հովանավորը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն է, որի շնորհիվ էլ նախագիծը վերադառնում ու կյանքի է կոչվում՝ այս անգամ ուշադրության կենտրոնում պահելով արցախցիներին։
Բացառիկ երեկոյի պատվավոր հյուրը Գագիկ Ծառուկյանի մայրը՝ տիկին Ռոզա Ծառուկյանն էր, ում հատուկ մրցանակ է շնորհվել։ Մրցանակից բացի, «Մուլտի Ագրո» գիտաարտադրական կենտրոնի գլխավոր տնօրենն արժանացել է նաև մեկ այլ հաճելի անակնկալի․ 90-ամյա հոբելյանի առիթով որդու անակնկալ երգը հնչել է նաև այդ բեմում։
Մանրամասները՝ տեսանյութում։