Սուրեն Պապիկյանն այցելել է Հունաստանի ցամաքային զորքերի ռազմական ակադեմիա
Հունաստանի Հանրապետություն այցի շրջանակներում՝ դեկտեմբերի 14-ին, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Հունաստանի ցամաքային զորքերի ռազմական ակադեմիա, որտեղ հանդիպել է ակադեմիայի հրամանատարության և ակադեմիայում սովորող հայ կուրսանտների հետ։
Նախարարին հանգամանալից ներկայացվել են ռազմական ակադեմիայի գործունեությունն ու կրթական ծրագրերը, հայտնում են ՀՀ Պն-ից։