Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Դավիթ Յանին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ABBYY ընկերության հիմնադիր Դավիթ Յանին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են բարձր տեխնոլոգիաների և մասնավորապես արհեստական բանականության ոլորտում գրանցված համաշխարհային ձեռբերումներն ու ոլորտի զարգացման միտումները: Մտքեր են փոխանակվել նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի ներուժի և առավել գրավիչ բիզնես միջավայր ստեղծելու շուրջ: