Օտարերկրյա քաղաքացուց գողություն արած տղամարդը հայտնաբերվել է
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 20-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին էր ներկայացել Արգենտինայի Հանրապետության 34-ամյա մի քաղաքացի և հայտնել, որ Սայաթ-Նովայի պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկում գողացել են իր պայուսակը, որի մեջ անձնագիր, փող, նույնականացման քարտ և 2 բջջային հեռախոսներ էին:
Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է նշված արարքը կատարողի ինքնությունը:
Հետագա ձեռնարկած միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 7-ին քրեական հետախույզները Վարդանանց փողոցում հայտնաբերել, գողություն կատարելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տարել երևանցի 40-ամյա տղամարդուն, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացրել են նախաքննական մարմին, որտեղ նա խոստովանել է արարքը:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: