Մենք չենք հրաժարվել Ղարաբաղից, Հայաստանն է ընդունել, որ Ղարաբաղը Ադրբեջանի մասն է․ Պուտին
Ոչ թե Ռուսաստանն է հրաժարվել Ղարաբաղից, այլ Հայաստանն է այն ճանաչել Ադրբեջանի մաս։ Այս մասին «Տարվա արդյունքները Վլադիմիր Պուտինի հետ» ուղիղ գծի ընթացքում ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ինչ վերաբերում է Հայաստանին, այնտեղ բարդ գործընթացներ են տեղի ունենում Ղարաբաղի հետ, բայց մենք ամեն ինչ հասկանում ենք, մենք չէ, որ հրաժարվել ենք Ղարաբաղից, Հայաստանն է ընդունել, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է կազմում։ Դա արել են նախաձեռնողական, իրականում մեզ առանձնապես չեն էլ տեղեկացրել, որ պատրաստվում են նման որոշում ընդունել։
Սա պարզապես փաստի հայտարարություն է, քանի որ դրանում կան և՛ դրական, և՛ բացասական կողմեր: Այդպես եղավ։ Եվ գործընթացները բարդ են՝ ներքաղաքական։ Չեմ կարծում, որ Հայաստանի շահերից է բխում դադարեցնել իր անդամակցությունը ԱՊՀ-ին, ԵԱՏՄ-ին, ՀԱՊԿ-ին։ Ի վերջո, դա միևնույն է պետության ընտրությունն է», — ասել է ՌԴ նախագահը։
Ինչ վերաբերում է «ընդհանուր միջոցառումներին» ՀՀ վարչապետի բացակայությանը, ապա, Պուտինի խոսքով, իրենք գիտեն, որ «դա կապված է Հայաստանում որոշ գործընթացների հետ», և դա «կապված չէ այդ ինտեգրացիոն միավորումներում աշխատանքը շարունակելու ցանկության կամ չցանկանալու հետ»: