Բաբկեն Արարքցյանը պատկանում էր մեր սերնդի այն հատվածին, որը ոգևորությամբ մտավ համազգային շարժման մեջ. Մանուկյան
Ցավով տեղեկացա Բաբկեն Արարքցյանի մահվան մասին: Այս մասին ցավակցական ուղերձ է հղել ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը։
«Նա պատկանում էր մեր սերնդի այն հատվածին, որը ոգևորությամբ մտավ համազգային շարժման մեջ՝ կրելով մեր ժողովրդին միավորող երազանքը՝ ունենալ անկախ, ինքնիշխան, հզոր պետություն, վերամիավորել Արցախը Հայաստանին, ապահովել արդար, բարեկեցիկ, հպարտ և անվտանգ կյանք մեր ժողովրդի համար, հետապնդել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման իրագործումը՝ որպես բարոյական պարտք նախորդ սերնդի անմեղ կորուստների հանդեպ»։