Ադրբեջանից վերադարձած հայ զինծառայողները մասնակցում են քննչական գործողությունների․ ՔԿ
Սկսվել են երեկ Ադրբեջանից վերադարձած գերիների հետ տարվող քննչական գործողությունները։
Տեղեկությունը Tert.am-ին փոխանցեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Վերադարձված անձանց հիմնական մասը 2020 թ. ագրեսիվ պատերազմին վերաբերող վարույթով ունեն տուժողի կարգավիճակ, նրանց հետ այդ վարույթի շրջանակներում սկսվել են քննչական գործողությունները։
Մի քանիսը պատերազմից հետո շփման գծի տարբեր հատվածներում տեղի ունեցած գերեվարումների դեպքերով քննվող վարույթներով են անցնում որպես տուժող։
Բոլորի հետ անհրաժեշտ քննչական գործողություններն էլ իրականացվելու են համապատասխան վարույթներով»,- մանրամասնեց նա։
Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանից Հայաստան վերադարձան գերեվարված 32 զինծառայող: