Երեք կին ունենալը լավ է, իսկ չորսը՝ երջանկություն. Կադիրովը՝ բազմակնության մասին
Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը կարծում է, որ երեք կին ունենալը լավ է, իսկ չորսը՝ երջանկություն։ Այս մասին նա հայտարարել է Չեչնիայի բնակիչների հետ ուղիղ կապով շփման ժամանակ, Tert.am-ի փոխանցմամբ՝ գրում է ՏԱՍՍ-ը։
Կադիրովին հարցրել են, թե ինչ է նախընտրում՝ երկրորդ կին ունենալ, թե՞ հանգիստ կյանք վարել։
«Չորս... Երկու կին ունենալը նշանակում է, որ իսկական տղամարդ ես: Երեքը լավ է, չորսը՝ երջանկություն: Ահա թե ինչ է ասել մեր մարգարեն», - պատասխանել է Չեչնիայի ղեկավարը:
Նա նաև խոստովանել է, որ սիրում է «այս կյանքը և գեղեցիկ կանանց», սակայն մնում է «խորապես կրոնական» մարդ: