Ֆիդանը հանդիպել է Ալիևի հետ
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանին Բաքվում ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ֆիդանի օրակարգում է Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացի, Հարավային Կովկասում խաղաղության բանակցությունների շուրջ քննարկումը։
Ֆիդանն առանձնազրույց է ունենալու Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Նախարարները հանդես են գալու մամուլի հայտարարությամբ։