Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համատեղ հայտարարությունը․ Մարինա Կալյուրանդ
Եվրախորհրդարանի Հարավային Կովկասի հետ կապերի խմբերի նախագահ Մարինա Կալյուրանդը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին․
«Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համատեղ հայտարարությունը, որով վերահաստատվում է երկու երկրների՝ հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագիր կնքելու մտադրությունը»,- գրել է Կալյուրանդը։