Կանադայի դեսպանին ներկայացրել եմ մեր երկրում ստեղծված գործարար միջավայրը․ Վահան Քերոբյան
Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրների հետ զրուցել ենք Հայաստանի տնտեսության առաջնահերթությունների ու տնտեսական համագործակցության առավել հեռանկարային ուղղությունների շուրջ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը․
«Ներկայացրել եմ մեր երկրում ստեղծված բարենպաստ գործարար և ներդրումային միջավայրը, տնտեսության դիվերսիֆիկացման ուղղությամբ իրականացվող քայլերը»,- գրել է նախարարը։