Հունվարին սպասվում է Միրզոյան-Բայրամով հանդիպում
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում է նախատեսված հունվարին, հույս կա, որ կողմերը կկարողանան համաձայնեցնել խաղաղության պայմանագրի վերջնական նախագիծը։ Այդ մասին Հանրային Հ/Ը-ի «Հարցազրույցում» ասել է Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
Նրա խոսքով՝ ներկայումս պայմանագիրը պատրաստ չէ ստորագրման․ «Հույս կա, որ հունվարին արտգործնախարարների մակարդակով սպասվող հանդիպմանը, որին Ադրբեջանը համաձայնել է, մենք պետք է կարողանանք ավարտին հասցնել պայմանագրի տեքստը», - ասել է դեսպանը: