Թուրքիայի ՊՆ ղեկավար. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համար բացվել է «հնարավորությունների դուռը»
Ադրբեջանի և Հայաստանի միջև հնարավորության դուռ է բացվել երկարաժամկետ և կայուն խաղաղություն ապահովելու համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև բացվել է հնարավորության դուռը՝ երկարաժամկետ և կայուն խաղաղություն ապահովելու համար։ Մեր ակնկալիքներն այն են, որ Հայաստանը հավատարիմ կմնա համագործակցության դիրքորոշմանը ոչ թե այլ երկրների, այլ իր հարևանների հետ»,- ասել է Գյուլերը խորհրդարանում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։