Կատարի Գրան Պրի․ Հռիփսիմե Խուրշուդյանը՝ ոսկե, Տաթև Հակոբյանը՝ բրոնզե մեդալակիր
Հայաստանը ներկայացնող ծանրորդները շարունակում են ելույթները Կատարի Գրան Պրիում: Մրցումային հերթական օրը պայքարի մեջ մտան 87 կգ քաշային կանայք:
Հայաստանի ներկայացուցիչ Հռիփսիմե Խուրշուդյանը պոկում վարժությունում հաջորդաբար բարձրացրեց 100 կգ, 104 կգ, 106 կգ: Հրում վարժությունում նա գլխավերևում պահեց 122 կգ, 126 կգ: Երկամարտի 232 կգ արդյունքով նա դարձավ մրցաշարի ոսկե մեդալակիր:
Հայաստանի հավաքականի անդամ Տաթև Հակոբյանը առավելագույնը պոկեց 107 և հրեց 123 կգ: Երկամարտի 230 կգ արդյունքով նա երրորդն է:
Հայաստանի թիմի կազմում հաջորդիվ հանդես կգան Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը: