Վրաստանի խորհրդարանի պատգամավորները բարձրացրել են իրենց աշխատավարձերը
Վրաստանի խորհրդարանը չորեքշաբթի երրորդ ընթերցմամբ ձայների մեծամասնությամբ ընդունել է կանոնակարգում կատարված փոփոխությունները, որոնց համաձայն պատգամավորների աշխատավարձը գրեթե կրկնակի ավելանում է:
Փոփոխություններին կողմ է քվեարկել 80 պատգամավոր։ Օրենսդիր մարմնի նիստը հեռարձակվել է վրացական հեռուստաընկերությունների ուղիղ եթերով։